Չինաստանը Անտարկտիդայում առաջին օդանավակայանի կառուցումը կսկսի 2018-ին
International newsՉինաստանը 2018-ին կսկսի Անտարկտիդայում իր առաջին օդանավակայնի կառուցումը։ Այն կընդունի բոլոր տեսակի ինքնաթիռներ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Գիտահետազոտական բեւեռային ինստիտուտի փոխտնօրեն Սուն Բոն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մասնագետներն արդեն հետազոտել են երեք կիլոմետր ճանապարհահատվածը՝ «Չժունշան» կայանի թռիչքուղու կառուցման համար»,-ասվում է հաղորդագրությունում։ Սուն Բոյի խոսքով՝ նախ «օդանավակայանը կունենա միայն թռիչքուղի»։ Հաջորդ փուլում արդեն կկառուցվեն հավելյալ թռիչքուղիներ եւ օդանավակայանի ընդլայնման ենթակառույցներ։
Ինչպես գրում է China Daily-ն՝ օդանավակայանի կառուցումը թույլ կտա «զգալիորեն բարձրացնել» ՉԺՀ-ից գիտնականների աշխատանքների արդյունավետությունը։