Լավրով. Ռուսաստանը շատ հարցեր ունի ԱՄՆ-ի հայտարարությունների կապակցությամբ
International newsՄոսկվան շատ հարցեր ունի երկկողմանի հարցերի եւ միջազգային խնդիրների վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շատ հարցեր ունենք՝ հաշվի առնելով բավական ոչ միանշանակ հակասական գաղափարները, որոնցով երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերությունների ամբողջ ներկապնակով հանդես են եկել Վաշինգտոնում»,- ասել է ռուս նախարարը: