Ղրղզստանի նախագահը ԱՄՆ-ին է մեղադրել ՀԱՊԿ երկրներում թմրավաճառության աճի մեջ
International newsԱֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման դեմ ԱՄՆ կոալիցիայի գործողությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում թմրավաճառության աճի պատճառ են դարձել։ Այս մասին «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը։
«Ինչու՞ է թմրանյութերի շրջանառութունն աճել, ինչու՞ են աճել Աֆղանստանից եւ այլ երկրներից թմրանյութերի մատակարարումները։ Ինչու՞ էր «Թալիբան»-ը պայքարում կակաչ տնկելու, թմրանյութեր աճեցնելու դեմ, իսկ երբ նրանց փոխարեն եկավ կոալիցիան՝ ամերիկացիների գլխավորությամբ, նրանց համար միեւնույն էր», - հայտարարել է Աթամբաեւը։
Նա ընդգծել է, որ արդյունքում օփիումի կակաչի ցանքատարածությունները, ամենայն հավանականությամբ, մի քանի անգամ աճել են։ «Դրա համար մենք պետք է երախտապարտ լինենք նրանց, ովքեր սկսել են Աֆղանստանում կարգուկանոն հաստատել», ասել է Աթամբեւը՝ հավելելով, թե հույս ունի, որ դա չի արվել առանց հետին մտքի՝ «չնայած ամեն ինչ մարդու մտքով կարող է անցնել»։