Քիմ Քարդաշյանը դստեր համար մի քանի հազար դոլար արժողությամբ պայուսակ է գնել
LifestyleՔիմ Քարդաշյանի 3 տարեկան դստեր հագուստներին ու աքսերսուարներին կարող են նախանձել նույնիսկ հոլիվուդյան աստղերը: Վերջերս երեխային տարել են զբոսանքի, և նրա ձեռքին «Fendi» ապրանքանիշի պայուսակ է եղել, որի արժեքը մի քանի հազար դոլար է:
Այսպիսի պայուսակները խանութներում չեն վաճառվում, դրանք ձեռք բերելը շատ դժվար է. հարկավոր է նախապես հերթագրվել ու սպասել, թե երբ կառաքեն երկար սպասված իրը: Սակայն Քիմ Քարդաշյանն այս պայուսակն, իհարկե, հեշտությամբ է ձեռք բերել: Նրա առջև փակ դռներ չկան, իսկ այն զգեստներն ու պարագաները, որոնք կրում է ռեալիթի-շոուի աստղը, վայրկյանների ընթացքում դառնում են ամենապահանջվածներից:
Քիմի դուստրը «Fendi» ապրանքանիշի ևս մեկ պայուսակ ունի, մեկն էլ՝ «Louis Vuitton» -ից: Փոքրիկ Նորթի զգեստները մի քանի հարյուր հազար դոլար են գնահատվում:
