«Ամուսնացած եմ, երեխա ունեմ, ինձ սպասում են ընտանիքս, մայրս, հայրս, ամեն գնով պիտի պահեմ մեր հողերը, գնամ հասնեմ իրենց: Հասարակությանը հորդորում եմ հանգիստ լինել. հակառակորդը հակահարված ստանում է, կրկնակի կորուստներ է ունենում, վախենալու բան չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց Հյուսիսային հատվածում գտնվող մարտական դիրքերից մեկում մեր սահմանը պաշտպանող պայմանագրային զինծառայող Ռաֆիկ Առուշանովը, ով օրերս մարտական ընկերների հետ միասին դիմագրավել և հակահարված էր տվել հակառակորդին, որը խոշոր տրամաչափի զենքերով կրակում էր թե հենակետի և թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա:
Ռաֆիկը ուսի հատվածում թեթև վնասվածք է ստացել, բայց մարտական դիրքից չի ուզում իջնել, շարունակում է ծառայությունը: Նրանով հպարտանում են մարտական ընկերները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: