Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սփյուռքի նախարարը մասնակցել է լիբանանահայ մտավորական Պարույր Աղբաշյանի գրքի շնորհանդեսին

Society
 Երևանի պետական համալսարանի  և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում ապրիլի 12-ին կայացավ լիբանանահայ հրապարակախոս, գրականագետ, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Լիբանանի արաբ մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանի «Երեւանի պետական համալսարան (95 ամեակ). երախտաւոր դասախօսներ (դիմաքանդակային հպումներ)» խորագրով գրքի շնորհանդեսը:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,  գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ,Ազգե շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, գրականագետներ, դասախոսներ, ուսանողներ:
 
Ողջյունի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մայր բուհը, Մայր տաճարը յուրաքանչյուրիս մեջ դնում է անջնջելի մի հետք, վառում է մի ջահ, որը ժամանակի ընթացքում մնում է անմար: Եվ այն զգացմունքները, սերը, որ կա յուրաքանչյուր ուսանողի մեջ դեպի Մայր բուհը, աննկարագրելի է, մանավանդ՝ տարիների հեռվից: Այս ամենի վառ ապացույցն է Պարույր Աղբաշյանը:
 
Նա կատարել է մեծ գործ՝ մեկ գրքում ներկայացնելով Երևանի պետական համալսարանի երախտավոր դասախոսների կերպարները, այն մեծամեծներին, ովքեր հայ գրի ու գրականության, հայոց լեզվի տիտաններ եղան, համալսարանը կանգուն պահեցին, սերունդներ կրթեցին ու դաստիարակեցին և իրենց պատգամը փոխանցեցին գալիք սերունդներին»,- նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակին Սփյուռքում, մասնավորապես՝ Լիբանանում, հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, միավորման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու, Հայկական բարեգործական ընդհանուր միության տարբեր հարթակներում գործունեություն ծավավելու, խմբագրական բազմամյա բեղուն աշխատանքի համար:
 
«Պարո՛ն Աղբաշյան, Դուք մշտապես կարողացել եք Ձեր խոսքի, գրչի, մտքի ուժով ծառայել և՛ Սփյուռքին, և՛ հայրենիքին: Մենք սպասում ենք Ձեր նոր ստեղծագործություններին՝ համեմված այսչափ գեղարվեստական և հասուն խոսքով»,-հավելեց Հրանուշ Հակոբյանը:
 
«Այս գիրքը մեր նվիրյալ ուսուցիչների մասին է, ուսուցիչներ, ովքեր, մեծ մտավորական լինելով հանդերձ, նաև մեր հոգու և մտքի ընկերներն էին. Մկրտիչ Մկրյան, Էդուարդ Աղայան, Գևորգ Ջուլհակյան, Հրանտ Թամրազյան, Լևոն Ներսիսյան, այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ Պարույր Աղբաշյանը, ուսանելով նրանց, գիտակցել է, որ այդ մեծերը ժամանակի շունչ ու ոգին էին, և այդ շունչը այսօր առկա է նաև այս գրքում»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: 
 
Միջոցառման ընթացում ելույթ ունեցան նաև հրապարակախոս, ,Ազգե շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Երվանդ Տեր-Խաչատրյանը և այլք:
 
Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը: Նա մասնավորապես նշեց. «1970 թվականից ի վեր կառչած եմ մնացել համալսարանին, հիշողությանս մեջ որպես հերոսներ ունենալով իմ դասախոսներին՝ հավարատիմ եմ մնացել նրանց թողած ժառանգությանը:
 
Արդեն լրացել է Երևանի պետական համալսարանի 95 ամյակը, և շուտով կբոլորի նրա գործունեության հարյուր տարին: Ես նպատակ ունեի այս գրքով նաև ամփոփ ներկայացնել այդ ուղին՝ շեշտադրելով մանավանդ Հայ բանասիրության ֆակուլտետի առաքելությունն ու նրա երախտավոր դասախոսների դերը համա լսարանական կյանքում: Եվ այդ իմաստով այս գրքի հրատարակությունը երկար տարիներ երազանք էր ինձ համար»: 

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues