Սաակաշվիլին առաջարկել է պատ կառուցել և «առանձնանալ Դոնբասի օկուպացված տարածքներից»
International newsՈւկրաինայի և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների շփման գծում հարկավոր է պատ կառուցել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ես կողմ եմ մեծ պատ կառուցելուն և ժամանակավորապես Դոնբասի օկուպացված մասից առանձնանալուն՝ կենտրոնանալով մնացած Ուկրաինայի վրա»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա վստահություն է հայտնել, որ իշխանություններն անպայման կվերադարձնեն Դոնբասն իրենց հսկողության տակ, «երբ հաղթահարվի կոռուպցիան և արագ զարգացում սկսվի»: «Տարածքներն արագ հետ վերադարձնելու համար փոփոխությունները նախևառաջ պետք է տեղի ունենան Կիևում»,- ընդգծել է Սաակաշվիլին: