Սիրիայում ԻՊ-ի քիմիական զենքով պահեստին կոալիցիայի հարվածից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել
International newsԴեր Զորի նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինապահեստներին կոալիցիայի ավիացիոն հարվածի հետեւանքները հաստատում են ահաբեկիչների մոտ քիմիական նյութերի առկայությունը, որոնք կարող են օգտագործվել որպես զանգվածային խոցման զենք, նշված է Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարվածի վայրում սպիտակ ամպ է գոյացել, այնուհետեւ՝ դեղին, որը վկայում է թունավոր նյութերի մեծ քանակի առկայության մասին: Հրդեհը շարունակվել է 5 ժամ»,- նշցված է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ քիմիական նյութերով թունավորման հետեւանքով, այդ թվում՝ շնչահեղձ լինելու, հարյուրավոր գրոհայիններ եւ խաղաղ բնակիչներ են զոհվել:
«Տեղի ունեցածը հաստատում է ԻՊ-ի եւ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների մոտ քիմիական զենքի առկայության եւ նրանց կողմից դա կիրառելու, ձեռք բերելու ու տեղափոխելու հնարավորության մասին»,- նշված է հաղորդագրությունում:
Սիրիայի բանակի հրամանատարությունը հերթական անգամ հայտարարել է կառավարական զորքերի մոտ քիմիական զենքի բացակայության մասին: