Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Առաջին տեսակոնֆերանսը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ճապոնական ընկերության միջև

Society

Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի է ունեցել առաջին առցանց տեսակոնֆերանսը «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերության հետ, որը մասնագիտացված է հողի, ջրի, օդային ավազանի և այլնի մշտադիտարկումներ և հետազոտություններ իրականացնելու մեջ։

Նշենք նաև, որ այս կոնֆերանսը 2015 թվականի նոյեմբեր ամսին Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացած կլոր սեղանի տրամաբանական շարունակությունն էր, որը նվիրված էր շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն և այլ ազդեցությունների ուսումնասիրություններին, մշտադիտարկումներին, հետազոտությունների տեխնոլոգիական ապահովման հետ կապված փորձի փոխանակման հիմնախնդիրներին։

Տեսակոնֆերանսին Ճապոնիայի կողմից մասնակցում էին «Environmental Control Center Co» ընկերության ներկայացուցիչները՝ Շոիչի Նիհելի և տեխնիկական հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Մասաշի Սուգիի գլխավորությամբ։ Հայաստանի կողմից մասնակցում էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի էկոլոգիական փորձաքննությունների բաժնի առաջատար փորձագետները՝ կազմակերպության տնօրենի գիտության գծով տեղակալ Պ.Ոսկանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերեվութաբանության եվ էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ՀՀ բնախարարության ԹՄԱԿ գործակալության մթնոլորտ արտանետումների և օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման թույլտվությունների բաժնի պետ Հասմիկ Սարոյանը և այլ ներկայացուցիչներ։ Առցանց տեսակոնֆերանսը նվիրված էր բնապահպանական բնագավառի արդի հիմնախնդիրներին: Մասնավորապես ուշադրության կենտրոնում է եղել սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիան, որը վերաբերում է սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչպես նաև սնդիկի նյութական հոսքերի մշտադիտարկմանը:Հայ մասնագետները ծանոթացել են Ճապոնիայում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են սնդիկ պարունակող նմուշներում սնդիկի պարունակության որոշման, ինչպես նաև հանքարդյունահանության և ցեմենտի արտադրության ոլորտներում ուսումնասիրություն կատարելու համար: Հայ մասնագետները ծանոթացան նաև «Ֆուկուսիմա Դաինչի» ատոմային էլետրակայանի վթարից հետո Ճապոնիայի բոլոր պրեֆեկտուրաներում ռադիոակտիվ նյութերի առկայության ուսումնասիրության մեթոդներին: Մասնավորապես՝ հողերի աղտոտվածության աստիճանի և ռադիոակտիվ ցեզիում-137-ով ինտենսիվության, ռադիոակտիվ մասնիկների մթնոլորտ անցման հաշվարկի համակարգչային մոդելներին, անալիտիկ սարքավորումներին, որոնք օգտագործվում են հողի աղտոտվածության որոշման համար։

Տեսակոնֆերանսի ընթացքում ճապոնիայի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին նշված թեմայով երեսուն րոպե տևողությամբ շնորհանդեսներ։ Այնուհետև գործնական շփման ընթացքում տեղի ունեցավ նաև կարծիքների փոխանակում ներկայացված հիմնախնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով մշակել մի ընդհանուր ամփոփ մոտեցում։

Տեսակոնֆերանսի ավարտին երկու կողմերի մոդերատորները ամփոփեցին քննարկման արդյունքները։ Ձեռք բերվեց համաձայնություն, որ տվյալ տեսակոնֆերանսի արդյունքում մեկ ամսվա ժամկետում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ նախագիծ, որի քննարկումը կրկին կկազմակերպվի առցանց կոնֆերանսի միջոցով:

Իրատեսորեն մշակված ծրագրի քննարկումները նպատակաուղղված են Ճապոնական առաջավոր փորձի ներդրմանը Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում, որը հայ մասնագետներին հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել թե՛ ուսումնասիրությունները, և թե՛ մշտադիտարկումները։

Արմինե Գրիգորյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues