Անդրե Սիմոնյանը՝ «The Beautified Project» խմբի նոր տեսահոլովակի և ապրիլի 17-ին Տիկնիկային թատրոնում կայանալիք մեծ համերգի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ «The Beautified Project» խումբը ներկայացրել է իր նոր` «Lost Innocence» տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակն է խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանը, երաժշտությունը գրել է Առլեն Շահվերդյանը: Ի դեպ՝ «The Beautified Project» ապրիլի 17-ին Տիկնիկային թատրոնում հանդես է գալու մեծ համերգով:
Նոր տեսահոլովակի, առաջիկա անելիքների եւ սպասված համերգի մասին Life.panorama.am-ը զրուցել է Անդրե Սիմոնյանի հետ:
«Քանի որ վերջին վեց ամիսը մենք դադար ենք ունեցել, ապրիլի 17-ը կհամարվի ակտիվացում, որից հետո կրկին երեւանյան հանդիսատեսի համար որոշ ժամանակ ավելի պասիվ կլինենք: Համերգը կկոչվի «Լավագույնները»՝ ի խորհրդանիշ այն երգերի, որոնք այդ օրը կներկայացնենք: Ապրիլի 17-ին կհնչեն մեր չորս ձայնասկավառակների լավագույն ու ամենասիրված կատարումները, այսինքն՝ մեր գործունեության 11 տարիների լավագույն երգերը կրկին կներկայացնենք: Մենք ընտրել ենք Տիկնիկային թատրոնի դահլիճը, քանի որ այն իր ակուստիկայով համապատասխանում է միջազգային ստանդարտներին, այստեղ կա նաեւ ճիշտ լուսավորություն, որոնք էլի ավելի գեղեցիկ են դարձնում նման երեկոները: Նշեմ նաեւ, որ ինչպես մեր յուրաքանչյուր համերգին, այս անգամ եւս սկբում մենք հարթակ կտրամադրենք նորեկ կատարողներին, նրանք պրոֆեսիոնալ բեմում կներկայանան հանդիսատեսին, հետո նոր կսկսվի մեր համերգը: Կարծում եմ՝ այդ օրը սպասվում է խելահեղ էներգիա ու տրամադրություն»,- նշեց Անդրեն:
Շարունակությունը՝ այստեղ: