Տղաս առաջին քայլերն արդեն անում է, սիրում է ամեն ինչ քանդել ու կոտրել. Իռա Հարությունյանը՝ ընտանիքի և ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Իռա Հարությունյանը, ում, որդու ծնունդից հետո, հազվադեպ ենք տեսնում էկրաններին: Դերասանուհու հետ խոսել ենք դեկրետային դադարի չեղարկման, թատրոն վերադառնալու մտքերի, ինչպես նաեւ ընտանիքի մասին:
Փոքրիկի ծնունդից հետո Իռա Հարությանին հեռուստադիտողը վերջերս տեսավ «Քավարան» հեռուստասերիալում: Այս աշխատանքի մասին խոսելիս՝ Իռան նկատեց, որ երիտասարդ դերասանների հետ աշխատանքը հաջողված է համարում.
«Ես առաջին անգամ էի նկարահանվում 20 մասանի հեռուստասերիալում եւ պետք է ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց այս աշխատանքը: Մեծ հաճույքով եմ նկարհանավել, թեեւ անձնակազմն ինձ համար անծանոթ էր, բայց կարճ ժամանակում ինտեգրվեցի: Սկզբում վախեր ունեի երկարատեւ դադարից հետո կրկին նկարահանվել, բայց շատ արագ մտա հունի մեջ ու ներգրավվեցի աշխատանքին: Պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ շատ հետաքրքիր էր երիտասարդների հետ աշխատելը, թեեւ, իմ կերպարից ելնելով, հասցրեցի մի քանիսի հետ միայն շփվել: Նրանք շատ տաղանդավոր էին, ու ամենակարեւորը՝ նրանք շատ դաստիարակված մարդիկ էին, ինչը երեւաց դժվար նկարահանումների ժամանակ, երբ Դիլիջանի անտառներում ձմռան ցրտին անգամ միտված էին լավ արտադրանք ստեղծելուն: Ուրախ եմ նաեւ, որ ունենք նման ռեժիսոր ու պրոֆեսիոնալ օպերատորներ, որոնք կարողացան հետաքրքիր ֆիլմ նկարահանել եւ իրենց աշխատանքն էլ կազմակերպեն այնպես, որ նկարահանման ծանր պայմանները չհոգնեցնեն դերասանական խմբին»,- պատմեց Իռան:
Շարունակությունը՝ այստեղ: