Yerevan, 06.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիկահերը բիզնեսում կարծրատիպեր է կոտրում. «Go travel»-ի հիմնադիր Լիանա Սահակյան (Photo)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանն իր օրինակով կարծրատիպեր է կոտրում. շիկահեր գեղեցկուհին ունի սեփական բիզնես,  իդեալական ընտանիք: 

Ներկայացնում ենք «Go travel» տուրիստական ընկերության ղեկավար Լիանա Սահակյանին։

-Լիանա, 2009 թվականից գործում է Go travel տուրիստական գործակալությունը։ Ինչու՞ եւ ինչպե՞ս հիմնեցիք այն։
-Ճանապարհորդությունն իմ թուլություններից եւ միեւնույն ժամանակ առավելություններից մեկն է։ Ճանապարհորդության ժամանակ  հասկացա, որ  ոչ միայն ուզում եմ, որ այն մնա իմ հոբբին, այլ նաեւ դառնա ապրելակերպը, ուստի ծնողներիս աջակցությամբ հիմնեցի «Go travel» տուրիստական գործակալությունը։

-Տուրիստական գործակալությունը հիմնելիս դժվարությունների հանդիպե՞լ եք. երիտասարդ աղջիկը՝ բիզնեսում, ինչպե՞ս էիք գլուխ հանում։
-Անկեղծ ասած, դժվարությունների չեմ հանդիպել։ Ինձ հարազատ մարդկանց աջակցությունն ու ոգեւորությունն այնքան շատ էր, որ ուղիս հեշտ ստացվեց։ Անգամ հետադարձ հայացք գցելով կարող ես կարծել, թե ամեն ինչ հատուկ նախագծված էր։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մինչեւ օրս ամեն ինչ այդպես է։


-Ձեր կյանքում ամեն ի՞նչն է հեշտ տրվում։
-Միանշանակ այո։ Դա գալիս է կյանքի հանդեպ իմ մոտեցումից։ Ես կյանքին շատ հեշտ, պոզիտիվ ու գունավոր եմ նայում, դրա համար էլ ինձ մոտ բոլոր բնագավառներում ամեն բան հեշտ ու արագ է ստացվում։
-Գեղեցիկ արտաքինով շիկահերին Հայաստանում բիզնես ոլորտում ինչպե՞ս են ընդունում։
-Ինձ հանդիպած մարդիկ ամեն ինչ ադեկվատ են ընդունել։ Վատ պատմությունների մեջ չեմ ընկնում, միշտ հաճելի բաներ են լինում։ Երբեմն լինում է՝ հաճախորդները գալիս, հարցնում են՝ ո՞վ է տնօրենը, երբ ես ընդունում եմ իրենց՝ զարմանում են՝ ասելով, թե իրենց իսկական տնօրենն է պետք (ծիծաղում է)։ Բնավորությամբ այնպիսին եմ, որ յուրաքանչյուրի հետ կարող եմ իրեն համապատասխան լինել՝ մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր, գիտեմ՝ ինձ որտեղ ինչպես դրսեւորել։ Բիզնես միջավայրում ավելի լուրջ եմ, ուստի անձիս հանդեպ ընկալումներն էլ համապատասխանաբար լուրջ են։ Իսկ կյանքում ինձ կաղապարների եւ ձեւականությունների մեջ չեմ դնում. պետք է բազմաժանր լինես, որպեսզի եւ’ մարդկանց հետաքրքրես, եւ’ կյանքդ հետաքրքիր անցնի։

-Դուք ամուսնացած եք, ունեք դուստր, ով 6 տարեկան է։ Բիզնեսն ընտանիքին չի՞ խանգարում, ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը։

-Եթե  մեկը մյուսին խանգարում է, ուրեմն ինչ-որ մի բան սխալ ես անում կամ ընտանիքում կամ աշխատանքում։ Եթե ամեն բան կազմակերպված ու ճիշտ անես, ոչ մեկ չի տուժի, ընդհակառակը՝ իրար կլրացնեն։
Որո՞նք են բիզնես վարելու Ձեր կանոնները։
-Բիզնես վարելու հատուկ մշակված կանոններ չունեմ։ Ունեմ իմ կյանքի կանոնները, որոնք հետեւյալն են. ամեն ինչ անել սրտով, որովհետեւ այդ դեպքում անհնար է ինչ-որ բան վատ ստացվի, լինել բարյացկամ, ժպիտով եւ արդար։
-Աշխատողների հանդեպ հատուկ մոտեցում ունե՞ք։
-Աշխատակիցներին չպետք է ընկալել որպես զուտ աշխատակիցներ։ Եթե ղեկավարն իր աշխատակիցներին վերաբերվում է որպես աշխատակից, նրանք էլ արդեն վերջինիս ընդունում են որպես տնօրեն, ինչն էլ խանգարում է գրասենյակում ջերմ մթնոլորտին։ Աշխատակիցներին պետք է ջերմ վերաբերվել, մոտիվացնել, պարգեւատրել։ Դա էլ այնքան ճիշտ դասավորված պետք է լինի, որ աշխատունակությունն աճի, հետեւաբար՝ հաճախորդները գոհ կլինեն, բիզնեսն էլ՝ հաջողության կհասնի։
-Հայաստանում տուրիստական գործակալությունների պակաս չի զգացվում։ Միեւնույն ժամանակ, «Go travel»-ը շուկայում առաջատարներից է, ո՞րն է ընկերության հաջողության գրավականը։
-Այո, ճիշտ նկատեցիք, Հայաստանում բավականին շատ են տուրիստական գործակալությունները։ Բացի այն, որ մեր գները շատ մրցունակ են, մենք յուրաքանչյուր հաճախորդին լավ ենք սպասարկում, որովհետեւ որքան էլ գինը մատչելի լինի, եթե ծառայությունը վատն է, մատչելի գինը ոչ ոքի պետք չէ։ Ով այցելում է մեր տուրիստական գործակալություն, արժանանում է ջերմ վերաբերմունքի, որովհետեւ աշխատակիցներս նախ ջերմ զրույցի միջոցով փորձում են հասկանալ՝ տվյալ անձն ինչպիսի հանգիստ է նախընտրում, ինչ նախասիրություններ ունի եւ նոր միայն առաջարկում տարբերակներ։
-Հայերն ինչպե՞ս են ընտրում՝ որտեղ մեկնել հանգստանալու, հնարավո՞ր է հատուկ մշակութային միջոցառման համար մեկնեն արտերկիր։
-Երբեմն, բայց  հազվադեպ է լինում, որ մեզ դիմեն՝ ասելով, թե այսինչ երկրում որեւէ հայտնի անձի համերգ է, ուզում են մեկնել։ Հիմնականում մեկնում են այն երկիր, որտեղ եղել է իրենց հարեւանը, բարեկամը կամ ծանոթը եւ խորհուրդ տվել՝ իրենց էլ մեկնել այնտեղ։
-Իսկ որո՞նք են հայերի նախընտրած ուղղությունները։
-Բնականաբար Եգիպտոսը, Դուբայը, իսկ ամռանը շատ ակտուալ է Հունաստանը, Իսպանիան, Կիպրոսը։
Ի՞նչ նոր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին «Go travel» տուրիստական ընկերությունը։
-Մենք առաջարկում ենք նաեւ հանգստի ապառիկ տարբերակ. հաճախորդը կարող է մեզ դիմել, ճանապարհորդել, իսկ գումարը վճարել տարվա ընթացքում։
Դուք ինքներդ շատ եք ճանապարհորդում։ Ո՞րն է հանգստի Ձեր նախընտրելի տարբերակը։
-Ես նախընտրում եմ միքս հանգիստ տարբերակը. ծովափ, շոփինք, ժամանց, մշակութային վայրեր։ Ինձ համար դա է իդեալական հանգիստը, որովհետեւ եթե կա միայն ծով, ձանձրալի է, եթե մշակութային վայրեր կան, բայց չկա արեւ, ծով, դա էլ այն չէ։ Այս առումով ամենանախընտրելի վայրը Բարսելոնան է, որտեղ ամենը մեկտեղված է եւ կարող ես վայելել։

-Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր առօրյան, ի՞նչ նախասիրություններ ունեք։
-Սիրածս զբաղմունքներից մեկը սպորտն է. սիրում եմ առողջ ապրելակերպ վարել։ Օրվա ամենասիրելի մասերից մեկը փոքրիկիս հետ անցկացրած ժամանակն է։ Ընդհանրապես՝ փորձում եմ ամեն ինչ հասցնել. հանդիպել ընկերներիս, այցելել ժամանցային վայրեր։

Շարունակությունը` այստեղ:

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney