ԱՄՆ-ում յոթ մարդու մահապատիժ են հետաձգել` մահացու ներարկման համար թույն մատակարարողի հետ վեճի պատճառով
International newsԱՄՆ Արքանզաս նահանգում դատարաններն ուրբաթ օրը հետաձգել են յոթ մարդու մահապատիժ: Պատճառը McKesson ընկերության հետ հակասություններն են, որը թունավոր նյութեր է արտադրում, որոնց միջոցով էլ ի կատար են ածվում մահապատիժները: Այս մասին ասվում է դատական արխիվներում հայտնված վճիռներում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Սպանության համար դատապարտված բոլոր յոթ տղամարդկանց մահապատիժը ծրագրվում էր իրականացնել այս ամիս: Դատապարտվածներին պետք է ներարկեն ցավազրկող ու եւս երկու նյութ: Առաջինը նախատեսված է սրտի կանգի համար, երկրորդը`թոքերի աշխատանքի դադարեցման: Դեղորայքից մեկը նահանգի իշխանությունները գնել են McKesson-ից: Ընկերությունում պնդում են որ չի հստակեցվել, թե ինչպես ծրագրում կիրառել տվյալ միջոցը:
McKesson-ի ներկայացուցիչները ենթադրել են, թե նյութն օգտագործվում է բժշկական նպատակներով: Ընկերությունն Արքանզասի իշխանություններից պահանջել է չեղարկել գործարքն ու վերադարձնել դեղորայքը, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել: Նահանգի բարձր ու շրջանային դատարանները կարգադրել են հետաձգել դատապարտյալների մահապատիժը` մինչ այդ հաշվով պարզաբանումների ավարտը: