Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշատ Քադիրովան ամուսնացել է։
LifestyleՉեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշատ Քադիրովան ամուսնացել է։
РИА Новости-ն հայտնում է, որ աղջկա ամուսինը Քադիրովի մահացած ընկերոջ որդին է։ Մինչև ամուսնանալը երիտասարդները երկու շաբաթ են ծանոթ եղել։ Այժմ նրանք ապրում են իրենց տանը՝ Քադիրովների տնից ոչ շատ հեռու։
Երկրի նախագահը տասներկու երեխա ունի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Այշատը նշել է, որ մեծ պատասխանատվություն ունի ծնողների առջև։
«Ես ինքս եմ որոշել հիջաբ հագնել։ Մեր ընտանիքում աղջիկներն այն 10 տարեկանից են հագնում։ Հայրս ասաց, որ ամենաերջանիկ հայրը կլինի, եթե ես հիջաբ հագնեմ, ու ես հագա։ Ծնողներիս երջանկությունն ինձ համար շատ կարևոր է։ Քչերը գիտեն, որ մեր ընտանիքի երեխաները շատ զբաղված են՝ նրանք անպայման դպրոց են գնում, մարզասրահ ու պարի։ Մենք պետք է ամեն ինչ լավ անենք, քանի որ մեծ պատասխանատվություն ունենք մեր ծնողների առջև»,- ասել է Քադիրովան։
Հիշեցնենք, որ վերջերս Գրոզնի քաղաքում անցել է Այշատ Քադիրովայի Firdaws բրենդի ցուցադրությունը։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է երեկոյան 30 զգեստ՝ էթնո մոտիվներով։ Ինչպես նաև, բրենդը ներկայացրել է օծանելիքի ամբողջական հավաքածուն։
