Դիանա Գրիգորյանը չի թույլատրում դերասաներին արձակուրդ գնալ: Ես Ձեզ չէի բացել էն գաղտնիքը` ինչի համար եմ կպած նայում «Հարազատ թշնամի» սերիալը, հարցը նրանում է, որ իմ շատ լավ ընկերներից մեկը այնտեղ խաղում է, անունը չեմ հրավապարակի, բայց ինքը գիտի, որ Անկախը ես եմ ու խնդրել ա, որ էս ինֆորմացիան տարածեմ:
Հենց նոր նա ինձ ասեց, որ «Հարազատ թշնամի» սերիալում Դիանան չի թողնում, որ մարդիկ արձակուրդ գնան ու չի փոխում սցենարի նախնական տարբերակը: Ոչ ոք չի կարողանում Դիանա Գրիգորյանին համոզել սցենարում փոփոխություն կատարի, որպեսզի մարդիկ մարդավարի կարողանան գնան արձակուրդ: «Միայն Գուժ Մանուկյանին, տարիքը հարգելով թողեցին գնա, իսկ մնացածիս համար Դիանա բացառություններ չի անում ու բոլորին ստիպում են շարժվել իր գրած սցենարով: Ես որոշել եմ դիմել սերիալի պրոդյուսերին, որ Դիանային համոզի ու գոնե հերթով սցենարային արձակուրդ ունենանք»... տառացիորեն ցիտեցի ընկերոջս ասածը:
Խոսքս ուղղում եմ Դիանային. «Դիանա ջան աշխարհը կլորա, Հայաստանն էլ փոքրա մի արա սենց բաներ, որ չտարածվի ու դու էլ ամոթով չմնաս»,- գրում է Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերն իր էջում: