Չավուշօղլուն «հիվանդություն» է անվանել Արևմուտքի միջամտությունը Ռուսաստանի և Թուրքիայի ներքին գործերին
International newsԹուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մի շարք արևմտյան երկրներ «սիրում են միջամտել Ռուսաստանի և Թուրքիայի ներքին գործերին և չեն կարող բուժվել այդ հիվանդությունից»:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը, նախարարի խոսքով` «հիվանդությունը շարունակվում է արդեն ոչ առաջին տարին»:
«Այդ կարգի պետություններն իրենց «ղեկավարի» տեղ են դրել մյուսների հետ հարաբերություններում», - ասել է Չավուշօղլուն Անթալիա նահանգում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Եվրոպային «անհանգստացնում է Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը»:
Նա նաև շեշտել է, որ Անկարան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում: