Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քրիստոսի հարության օրինակի մեջ պետք է բացահայտել սեփական հարությունը և վերարժևորել կյանքի իմաստը. այսօր Քրիստոսի Հարության տոնն է

Society

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է, որը կոչվում է նաև Զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ Սուրբ Քրիստոսի Հարության տոնը մեր քրիստոնեական գիտակցության մեջ և հավատքի ընկալման առումով մեծագույն տոներից մեկն է այն իմաստով, որ Քրիստոսի Հարությունը բացահայտում է բոլոր այն հաստատուն  ճշմարտությունները, որոնք Քրիստոսը մեզ սովորեցրեց` և խոսքով, և իր օրինակով: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով օրվա խորհրդի մասին, քահանան նշեց. 

«Քրիստոնյայի համար ամենակարևոր պայմանն է Քրիստոսի Հարության օրինակի մեջ բացահայտել սեփական հարությունը և վերարժեքավորել կյանքի իմաստը։ Մենք միմյանց հարության ավետիսը փոխանցելու խորհրդի մեջ կարևորում ենք հաղթանակը չարի և մահվան նկատմամբ»:

Տեր Եսային նշեց, որ հավատքի ճանապարհին մենք միշտ ձգտում ենք կատարելության և ժամանակի հետ պատարագ այցելողների, պահք պահողների թիվն ավելանում է: Ըստ քահանայի՝ հակաքրիստոնեական կլինի գնահատել որևէ մեկի հավատը, նրա պահք պահելու անկեղծությունը:

Քահանան մարդկության համար առաջնային պայման է համարում սերը և  քաջությունը` ապրելու և պայքարելու, որովհետև Քրիստոսն իր խաչելությամբ ցույց տվեց իր սերը և քաջությունը՝ որպես օրինակ: «Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության լույսը միշտ մեր կյանքում բերի ազնիվ ու անկեղծ զգացումներ, որոնցով մենք կկարողանանք գնահատել մեկս մյուսին: Քրիստոսի հարությամբ պետք է կարողանանք տեսնել մեր կյանքի վերափոխումը, կարողանանք ամուր ու հաստատուն պահել Քրիստոսի ներկայությունը մեր կյանքում, ինչի կարևոր պայմանն է լուսավոր միտք ունենալը»,- ասաց քահանան՝ նշելով, որ ճրագալույցին, երբ մենք եկեղեցիներից լույս ենք տանում տուն, այդ խորհրդի մեջ տեսնում ենք աստվածային այն լույսը, որը պետք է իմաստավորի մեր կյանքը:

Տեր Եսայիի խոսքով՝ Զատկի սեղանին սովորաբար դրվում է ներկած զատկի ձուն, որը պետք է կարմիր լինի, որը խորհրդանշում Քրիստոսի թափված արյունը աշխարհի փրկության համար:

 


Չնայած դրան՝ քահանան նկատեց, որ հաճախ սեղաններին դրվում է տարբեր գույներով ներկած ձու` տոնական տեսք տալու համար, ինչը թեև դավանաբանական սխալ չէ, սակայն իրական գույնը կարմիրն է.

«Չամիչով փլավը խորհրդանիշն է աշխարհի մարդկանց, բրնձի հատիկները խորհրդանշում են առհասարակ մարդկանց և չամիչները` քրիստոնյաներին, ովքեր պետք է նկատելի լինեն իրենց առաքինի վարքով և քաղցրացնեն մեր կյանքը»:

Ըստ qahana.am-ի Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
 

 

Լիանա Առաքելյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues