Մթերքներ, որոնց օգտագործումը կարագացնի մազերի աճը (լուսանկարներ)
LifestyleԵրկար մազեր ունենալը աղջիկներից շատերի երազանքն է, որին հասնելու համար ջանք ու եռանդ չեն խնայում։ Ներկայացնում ենք մի քանի մթերքներ, որոնց օգտագործումը կարագացնի մազերի աճը և կամրացնի ու կսնուցի գլխամաշկը։
Սաղմոն (Լոսոս)
Օմեգա 3 ճարպային թթուները, որոնք պարունակում են այս ձկան մեջ, արագացնում ու խթանում են մազերի աճը։ Եվ, առհասարակ, ծովամթերքների շատ օգտագործումը մազերի համար բավական օգտակար է։

Հավ
Հավի միսը հարուստ է կենդանական սպիտակուցներով, իսկ սպիտակուցները հարկավոր են կերատինի արտադրության համար, նյութ, որից կախված է մազերի աճը։

Հավկիթ
Հավկիթը մազերի աճի համար պարունակում է այնպիսի կարևոր էլեմենտներ, ինչպիսիք են սպիտակուցն ու բիոտինը։

Նուշ
Նուշը պարունակում է վիտամին E, ակտիվացնում է մազերի աճն ու ամրացնում արմատները։

Դդմի սերմեր
Այս մթերքը պարունակում է վիտամին В1, В2, В3, В4, որոնք պատասխանատու են մազերի աճի համար։ Դդմի սերմերը պարունակում են նաև B5 և B6 վիտամիններ, որոնք ամրացնում և սնուցում են գլխամաշկը։
