ԱՄՆ պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել
International newsԻնչպես հայտնում է The Jerusalem Post-ը` վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը, ԱՄՆ պաշտպանական կառույցի ղեկավարն արևելյան երկրներով իր շրջագայությունը կսկսի երեքշաբթի:
Պենտագոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեթիսը «կվերահաստատի ԱՄՆ-ի հիմնական ռազմական դաշնակիցներին» և «կքննարկի իրավիճակն ապակայունացնող գործողություններին դիմակայելուն և ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերը:
Նշվում է, որ շրջագայությունը կտևի ապրիլի 18-23-ը: Իսրայելում ամերիկացի պաշտոնյան հանդիպում կանցկացնի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: