Թրամփը բացատրել է, թե ինչու արժույթի հարցով Չինաստանին պահանջներ չի ներկայացնում
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում Չինաստանին պահանջներ ներկայացնել առեւտրային շահի համար արժույթի փոխարժեքի ենթադրյալ մանիպուլյացիայի հարցով, քանի որ Պեկինը Վաշինգտոնի հետ համագործակցում է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման շուրջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ապրիլի 14-ին պաշտոնապես հրաժարվել է Չինաստանին արժութային մանիպուլյատորի կարգավիճակ տալ՝ չնայած Թրամփի նախընտրական խոստումներին: ԱՄՆ նախագահն այս շաբաթ հայտարարել է, որ այլեւս չի կարծում, որ Չինաստանը նվազեցնում է յուանի փոխարժեքը՝ արտաքին առեւտրում առավելություն ստանալու համար:
Միաժամանակ, ԱՄՆ ֆիննախը Չինաստանին եւ Գերմանիային, ինչպես նաեւ Ճապոնիային, Հարավային Կորեային, Շվեյցարիային եւ Թայվանին ներառել է երկրների ցանկում, որոնց ԱՄՆ-ի ֆինանսական իշխանությունները մտադիր են ուշադիր հետեւել՝ հնարավոր մանիպուլյացիները բացահայտելու համար: