Ստամբուլում սիրիացի ներգաղթյալների թիվը հասնում է կես միլիոնի
International newsԹուրքիայի տարածքում ներկա պահին բնակվում է շուրջ 1 մլն 350 հազ. անչափահաս սիրիացի գաղթական. այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Պարբերականի թղթակից Ֆեվզի Քըզըլքոյունը այս հարցով հատուկ ուսումնասիրություն է անցկացրել, որի ընթացքում պարզվել է, որ արդեն իսկ Թուրքիայի տարածքում ծնված սիրիացի փոքրիկների թիվը հասնում է 356 հազ. 337-ի:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայի տարածքում բնակվող սիրիացի ներգաղթյալների թիվը կազմում 2 մլն 969 հազ 669: Ամենաշատ սիրիացի ներգաղթյալները գտնվում են Ստամբուլում. նրանց թիվը Թուրքիայի ամենախոշոր քաղաքում կազմում է 480 000 մարդ:
Հայտնի է, որ Թուրքիայի բնակչության 3.72 տոկոսը կազմում են հենց սիրիացի գաղթականները:
Ներգաղթյալներն ամենամեծ թիվը կազմում են Ստամբուլում, որտեղ նրանց թիվը հասել է 500 000-ի: 420 000-ով Ստամբուլին հետևում է Ուրֆան, այնուհետև Հաթայը` 384 000 սիրիացի ներգաղթյալներով: 329 000 սիրիացիներ էլ ապրում են Այնթապում: Ընհանուր առմամբ, Թուրքիայի ամբողջ տարածքում այս պահին ապրում է 2 մլն 969 000 սիրիացի ներգաղթյալ: