Փհենյանը Մոսկվայի հետ համագործակցելու ցանկություն է հայտնել՝ Արեւմուտքին դիմակայելու համար
International newsՀյուսիսային Կորեայի իշխանությունները մտադիր են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ եվրոպական եւ ամերիկյան պատժամիջոցներին միասին դիմակայելու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այ մասին հայտարարել է Հյոիսաային Կորեայի ԱԳՆ-ի Եվրոպայի բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յոն Հոն:
«Ռուսաստանը, ինչպես եւ մեր երկիրը, ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների է ենթարկվել: Մեր երկրները պետք է զարգացնեն հարաբերությունները, այս դիրքորոշումն արտացոլում է երկու երկրների ժողովուրդների շահերը»,- ասել է նա:
Նա հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեայի նախկինն ղեկավար Կիմ Չեն Իրը մի քանի անգամ եղել է Ռուսաստանում եւ «մեծ հաջողությունների հասել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»: