Հալեպի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 երեխա է զոհվել. ՅՈւՆԻՍԵՖ
International newsԱվելի քան 60 երեխա է զոհվել շաբաթ Հալեպի Ռաշիդին արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը:
Վերջինս դատապարտել է խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա իրականացված վայրագ հարձակումը` կոչ անելով վերջ դնել արյունահեղությանը Սիրիայում:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդկանց տեղափոխող ավտոբուսները կանգնած են եղել Հալեպի մոտակա անցակետի մոտ: Դրանք պետք է Հալեպ հասցնեին Իդլիբ նահանգի Ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքներից տարհանված բնակիչներին:
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` զոհերի թիվը հասել է 112-ի: