Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն մեկնաբանել է հրթիռի արձակումը
International newsՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի արձակման մասին չի հայտարարել, բայց եթե դա տեղի է ունեցել, դրանում զարմանալի ոչինչ չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Կին Յոն Հոն:
«Կիմ Չեն Ընն իր ամանորյա ուղերձում նշեց, որ բալիստիկ հրթիռների փորձնական արձակման աշխատանքներն ավարտական փուլում են, եւ մենք բազմիցս հայտարարել են, որ դա տեղի կունենա, երբ մեր ղեկավար Կիմ Չեն Ընը որոշի»,- ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան:
Նա հավելել է, որ Փհենյանը ջանքեր է գործադրում Կորեական թերակղզում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար, այդ թվում՝ բարելավելով միջուկային զինված ուժերը: Այդ միջոցառումները նա ինքնապաշտպանություն է կոչել:
Հիշեցնենք, որ կիրակի Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, նոր հրթիռ է արձակել, բայց, ըստ ամենայնի, անհաջող: