Գազայի հատվածում դադարեցվել է միակ էլեկտրակայանի աշխատանքը
International newsԳազայի հատվածում դադարեցվել է միակ էլեկտրակայանի աշխատանքը. կայանի հետագա շահագործումն անհնար է վառելիքի բացակայության պատճառով:
Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը` վկայակոչելով էլեկտրաէներգիայի մատակարար ընկերության ղեկավարին։
Ոչ մեծ ծավալով էլեկտրաէներգիա կգնվի Իսրայելից և Եգիպտոսից: Այս տարածաշրջանում բնակվող շուրջ 2 մլն մարդ այժմ էլեկտրաէներգիա կունենա օրական ընդամենը 4 ժամ: Վերջերս այն մատակարարվում էր օրական 8 ժամով: