United Airlines-ը նորից սկանդալի կիզակետում է հայտնվել
International newsUnited Airlines ավիաընկերությունը նորից հայտնվել է սկանդալի կիզակետում՝ երիտասարդ զույգին չվերթից հանելու համար, հաղորդում է KHOU 11 հեռուստաալիքը:
Երիտասարդ զույգը՝ Մայքլ Հոլն ու նրա հարսնացուն, պատրաստվել են մեկնել Կոստա Ռիկա՝ այնտեղ հարսանիքը կազմակերպելու համար: Թռիչքից առաջ նրանք նստել են ուրիշ ազատ տեղերում, որոնք, պարզվել է, ավելի թանկ են եղել: Արդյունքում՝ երիտասարդ զույգին դուրս են հանել օդանավից:
«Մենք չէինք կարծում, որ դա մեծ նշանակություն ունի: Մենք առաջին կարգ չէինք մտել, նույն էկոնոմ կարգում մի քանի նստարան այն կողմ էինք նստել»,-հեռուստաալիքին ասել է Հոլը:
Ավիաընկերությունից ասել են, որ նշված ուղեւորները «բազմիցս փորձել են նստել ավելի թանկ տեղերում, որոնց համար չեն վճարել»: Զույգը կուղեւորվի Կոստա Ռիկա հաջորդ օրը՝ այլ չվերթով: