Իրաքի ՆԳՆ-ում հաստատել են, որ ԻՊ-ի ղեկավարը թաքնվում է Սիրիայում
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին թաքնվում է Սիրիայի տարածքում: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Իրաքի ՆԳՆ-ին կից հետախուզական ստորաբաժանումը. հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ ալ-Բաղդադին ողջ է և տեղաշարժվում է Սիրիայի և իրաքի սահմանի երկայնքով:
Այժմ ԻՊ-ի գրոհայինները վերահսկում են Իրաքի տարածքի 6,8 տոկոսը: Մոսուլում ծայրահեղականների հսկողության տակ է մնում քաղաքի արևմտյան թաղամասերի մոտ մեկ երրորդը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամերիկյան և իրաքցի պաշտոնյաների կարծիքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը` պայքարը թողնելով իր հրամանատարներին: