Հարավային Կորեայի նախագահի թեկնածուները կտրուկ հայտարարություններ են արել միմյանց հասցեին
International newsՀարավային Կորեայի նախագահի պաշտոնի երկու հիմնական թեկնածուները հեռուստաբանավեճի ժամանակ կտրուկ հայտարարություններ են արել միմյանց հասցեին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Gallup Korea-ի հարցումների համաձայն՝ նախընտրական արշավի մեկնարկին առաջատարը «Թոբուրո» լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Մուն Չժե Ինն է, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40%-ը: Երկրորդ տեղում կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության թեկնածու Ան Չհոլ Սուն է՝ 37% աջակցությամբ:
Ան Չհոլ Սուն Մուն Չժե Ինին մեղադրել է այն բանում, որ իր կուսակցության միայն մեկ խմբակցության ղեկավարն է եւ «Թոբուրո»-ն կարողացել է գլխավորել ինտրիգների եւ խաբեության շնորհիվ: «Չի կարելի է նորից թույլ տալ, որ երկիրը խմբակցություն ղեկավարիկ»,- հայտարարել է նա՝ նշելով, որ «Մուն Չժե Ինը ոչ թե միավորում, այլ բաժանում է մարդկանց:
Մուն Չժե Ինն իր հերթին Ան Չհոլ Սուին մեղադրել է պահպանողական ուժերի հետ կապերի համար, որոնք, նրա խոսքով, քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառն են, ինչը հանգեցրեց նախկին նախագահ Պակ Կըն Հեի իմփիչմենթին: