Մյանմայում գրեթե 300 մարդ մահացել է ջրային փառատոնի ժամանակ
International newsՄյանմայում առնվազն 285 մարդ մահացել է, հազարից ավելին տուժել տարբեր պատահարների հետեւանքով, որոնք ամբողջ երկրում տեղի են ունեցել գլխավոր ազգային տոնակատարության՝ Թինջան ջրային փառատոնի ժամանակ, որը նշանավորում է Նոր տարվա գալը, հայտնում է «Սինհուա»-ն:
Տոնական 4 օրերի ընթացքում ընդհանուր 1200 քրեական գործ է հարուցվել՝ կապված սպանությունների, ճանապարհային պատահարների, թմրանյութերի օգտագործման, գողության եւ բռնության հետ:
Թինջանը նշվում է, երբ Արեգակը Ձկների համաստեղությունից մտնում է Խոյի համաստեղություն, եւ, որպես կանոն, համընկնում է ապրիլի կեսին: Տոնը Մյանմայի բուդդայական ավանդույթների անբաժանելի մասն է, չնայած հինդուական արմատներ ունի: Տեղական հավատալիքների համաձայն՝ տոնակատարության ժամանակ ջուրը մարդուն մաքրում է մեղքերից եւ հիվանդություններից՝ նրան ուրախություն եւ հաջողություն բերելով: Համանման տոներ կան նաեւ հարեւան Թաիլանդում, Կամբոջայում եւ Լաոսում: