Զախարովան չի բացառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների շփումների հավանականությունը
PoliticsՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփումների հավանականությունը:
Այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«ԱԳՆ մակարդակում շփումների հավանականություն կա: Սակայն դեռևս հստակ ժամկետներ նախանշված չեն: Ավելի հստակ տեղեկությունների պարագայում այդ մասին կտեղեկացվի»,- հայտել է Զախարովան: