Հայտնի է դարձել Իդլիբի քիմհարձակման ժամանակ կիրառված նյութը
International newsՍիրիական Խան-Շեյխուն բնակավայրում իրականացված քիմիական հարձակման ժամանակ կիրառվել է զարին կամ դրան համարժեք այլ նյութեր. այս մասին ասվում է փորձաքննության ավարտից հետո Քիմիական զենքի արգելման կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ տվյալները հիմնված են հարձակման արդյունքում երեք մահացածների մարմիններից հավաքված նյութերի ուսումնասիրության վրա։
«Հիվանդանոցում բուժվող յոթ տուժածներից վերցված փորձանմուշները ևս ուսումնասիրվել են լաբորատորիայում։ Արդյունքները նույնպես ցույց են տվել, որ նրանք տուժել են զարինից կամ դրա անալոգներից», - ասվում է РИА Новости-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում։