Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դամասկոսում լույս է տեսել Հայոց ցեղասպանության նվիրված գիրք

Society

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսում լույս է տեսել արաբագետ-պատմաբաններ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանի համահեղինակած «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն:

Այս մասին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Այն Դամասկոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերեն լեզվով հրատարակված առաջին գիրքն է: Աշխատությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ ամբողջական կերպով ամփոփում է սիրիացի փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Արաբական հեղափոխության մասնակից Ֆայեզ ալ-Ղուսեյնի ամբողջական հուշերը Հայոց ցեղասպանության մասին: Ներկայացվող ժողովածուն առաջին անգամ արևելահայերենով գիտական շրջանառության մեջ է դնում Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամբողջությամբ՝ թարգմանված արաբերեն բնագրից: Մինչ օրս հրատարակված հայերեն թարգմանություններն ամբողջական չէին և կատարվել էին, ոչ թե բնագրից՝ այլ  ֆրանսերենից:

Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կողմից գիտական նոր մեկնաբանությամբ հրատարակված թարգմանությանը կցվել են արաբերեն բնագրերը։

Ֆայեզ բին Զա՝ալ ալ-Ղուսեյնը (1833-1968թթ.) մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է Խարբերդի նահանգի Քյախթայի գավառապետը, այնուհետև աշխատել է Դամասկոսում որպես փաստաբան, ինչպես նաև եղել է Դամասկոսի խորհրդարանի պատգամավոր: 1915թ.-ի հուլիսին հակաօսմանյան արաբական գաղտնի կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով նա ձերբակալվում է և աքսորվում Դիարբեքիր: Սակայն, վախենալով թուրքական իշխանությունների հաշվեհարդարից, Ֆ. ալ-Ղուսեյնը վեց ամիս անց հարկադրված է լինում դիմել փախուստի: Որոշ ժամանակ ապաստանելով Հնդկաստանում, վերադառնում է Հիջազ և միանում Օսմանյան կայսրության դեմ Արաբական հեղափոխությանը:

Դեպի Դիարբեքիր աքսորի ճանապարհին Ֆ. ալ-Ղուսեյնը ականատես է լինում հայերի հանդեպ Օսմանյան իշխանությունների իրագործած սարսափելի դաժանություններին, իսկ Դիարբեքիրում նա ծանոթանում է հայերի կոտորածի սահմռկեցուցիչ բազմաթիվ մանրամասներին: Այս ամենը ցնցող տպավորություն է թողնում Ֆ. ալ-Ղուսեյնի վրա և նա որոշում է գրի առնել իր հուշերը:

Բոմբեյում 2016թ.-ի սեպտեմբերին նա ավարտում է «Ջարդերը Հայաստանում» գրքի շարադրանքը, որտեղ նկարագրվում են հայերի բնաջնջման այն դրվագները, որոնց հեղինակն անձամբ ականատես է եղել, ինչպես նաև Դիարբեքիրում շուրջ վեց ամսվա ընթացքում իր կողմից հավաքագրած վկայությունները Ցեղասպանության մասին: Իր հուշերում արաբ ականատեսն անդրադառնում է պատմական կոնկրետ ժամանակաշրջանի՝ 1915թ.-ի օգոստոսից 1916թ.-ի փետրվար տեղի ունեցած դեպքերին, ինչով և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց Ցեղասպանության ականատեսների շարքում: Ֆ. ալ-Ղուսեյնը նաև անդրադառնում Õ § Հայոց պատմության առանձին դրվագներին, հայկական կուսակցությունների գործունեությանը, հայ ազգաբնակչության վիճակագրությանը և այլն: Նրա նկարագրությունները հույժ կարևոր և հավաստի տեղեկություններ են հաղորդում Օսմանյան կայսրության ներքին իրավիճակի և ազգային բիրտ քաղաքականության մասին: Գիրքն իսկույն մեծ հետաքրքրություն է առաջացնում պատմաբանների, հայագետների և ցեղասպանագետների շրջանում: Այն թարգմանվում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, արևմտահայերեն և այլ լեզուներով:   

Ֆ. ալ-Ղուսեյնը հեղինակ է մի շարք աշխատությունների, որտեղ մերկացնում է թուրքական իշխանությունների և, մասնավորապես, երիտթուրքական վարչակարգի դաժանությունները հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ արաբների և հայերի հանդեպ: 1939թ.-ին Դամասկոսում լույս է տեսնում Ֆ. ալ-Ղուսեյնի «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» գիրքը, որտեղ զետեղված են հայկական բնակչության հանդեպ թուրքերի գործած բռնությունների բազմաթիվ նկարագրություններ: Իր այս գրքում Ֆ.ալ-Ղուսեյնն առաջին անգամ հայերի կոտորածի վերաբերյալ գործածել է «ցեղասպանության» բառի ա րաբերեն համարժեք «իբադա» եզրույթը: Հարկ է նշել, որ «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» աշխատության մեջ տեղ գտած Հայոց Ցեղասպանության վկայություններն ընդհանրապես դուրս են մնացել հայագետ-ցեղասպանագետների տեսադաշտից: Այս վկայություններն առաջին անգամ Ա.Փոլադյանի և Լ.Սարգսյանի ժողովածուի մեջ ներկայացված են հայերեն և արաբերեն տարբերակներով:   

Ֆայեզ ալ-Ղուսեյնի աշխատությունները լուրջ հարված են հասցնում թուրքական իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրած ժխտողական քաղաքականությանը, այն հանդիսանում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արաբալեզու կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է մանրամասն և արժանահավատ տեղեկություններ հայերի դեմ երիտթուրքերի գործած հանցագործությունների մասին, իսկ Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի ջանքերով դրանք հասանելի են դառնում ընթերքողների լայն լսարանին: 

«Սիրիացի Արաբ Ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց Ցեղասպանության մասին» ժողովածուն հրատարակել է Դամասկոսուի «Դար ալ-Շարկ» հրատարակչությունը: Գրքին կցված է հրատարակչության սեփականատեր, անվանի մտավորական, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախագահի «Երախտագիտության» մեդալակիր դոկտոր Նաբիլ Տո՝մեի առաջաբանը, որը բարձր գնահատելով Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կատարած աշխատանքը, այն համարում է մեծ ներդրում Հայոց ցեղասպանության պատմության զանազան հարցերի ուսումնասիրության ասպարեզում»:                  

 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook