Երեխայի համար պետք չէ իդեալական ծնող լինել
LifestyleԾնողները կարող են իրենց հոգեկան աշխարհին լուրջ վնաս հասցնել, եթե երեխայից թաքցնում են բացասական հույզերը: Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:
Գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում նրանք 162 ծնողի խնդրել են հիշել երեխայի խնամքի նախորդ փորձը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ բացասական զգացումները թաքցնելու կամ` ընդհակառակը, դրական հույզերը չափազանցնելու փորձերը բացասաբար են անդրադարձել ծնողների հուզական վիճակի վրա: Մասնակիցները նշել են, որ իրենց ինքնագնահատականն ընկել է, վատացել է հարաբերությունների որակն ընտանիքում, նրանք նաև սկսել են ավելի հազվադեպ արձագանքել իրենց երեխաների պահանջմունքներին:
Երկրորդ փորձի ընթացքում 118 կամավոր 10 օր պատասխանել են իրենց ծնողական պարտականություններին վերաբերող հարցերին: Պարզվել է նաև, որ երեխաների դաստիարակության հետ կապված բարդ իրավիճակները ծնողներին ստիպել են ավելի հաճախ ճնշել իրենց զգացմունքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: