Թոքախտի բուժման նոր եղանակ
LifestyleԵվրոպացի գիտնականները բազմաթիվ փորձարկումների արդյունքում թոքախտի բուժման նոր միջոց են հայտնաբերել: Բակտերիաներով լաբորատոր փորձանյութի մեջ վիտամին C ավելացնելուց հետո նրանք պարզել են, որ թոքախտային բացիլները ոչնչանում են:
Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամինները պատճառ են դառնում ակտիվ թթվածնի արտադրության քիմիական ռեակցիայի առաջացմանը, որն էլ հենց սպանում է բացիլներին:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը թույլ կտա վիտամին C-ի բարձր պարունակությամբ հատուկ դիետա, ինչպես նաև դեղորայք մշակել, որոնք ակտիվ թթվածնի առաջացման ռեակցիա կառաջացնեն:
Մասնագետները հիշեցնում են, որ այժմ թոքախտի որոշ տեսակներ բուժելիս հաճախ ստիպված են լինում հեռացնել վնասված թոքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: