Աիդա Թորոսյանը՝ «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմի, ԱՄՆ-ում բնակվելու և անձնական կյանքի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի եւ հաղորդավարուհի Աիդա Թորոսյանը, ով ապրում է ԱՄՆ-ում: Դերասանուհուն այժմ տեսնում ենք «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, սակայն զրուցել ենք ոչ միայն ֆիլմից, այլեւ անձնական ու գործնական այլ ծրագրերից:
-Աիդա, հայաստանյան հեռուստադիտողն այժմ Ձեզ տեսնում է «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում, եւ հենց այս թեմայից էլ կցանկանամ սկսել մեր զրույցը: Սաբավականին հետաքրքիր ֆիլմաշար է, որի հիմքում իրական պատմություն է ընկած: Կխնդրեմ պատմել, թե ինչը Ձեզ առաջինը գրավեց, որ ընդունեցիք այս առաջարկը:
- Ցանկացած առաջարկ ստանալիս՝ իհարկե մտածում եմ, թե ինչքանո՞վ է դա հիմա ինձ պետք, ի՞նչ կտա ինձ ու երբեք չեմ վախենում մերժելուց՝ ինչքան էլ սկզբում գրավիչ թվա։ Սակայն որոշումս կայացնելիս՝ հիմնականում առաջնորդվում եմ իմ ներքին զգացողությամբ ու դեռեւս չեմ փոշմանել։ Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկն այն դեպքերից էր, որ երկար չեմ մտածել։ Անձնակազմի անուններն արդեն հերիք էին վստահություն առաջացնելու համար, իսկ երբ դրան գումարվում է ֆիլմի գաղափարային կողմն ու հետաքրքիր կերպարն, ապա մնում էր միայն մեկ բան անել՝ կտրել 11000 կիլոմետր։
Շարունակությունը՝ այստեղ: