Սադրիչ զգեստով Քիմ Քարդաշյանը՝ Լոս Անջելեսում (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ Քիմ Քարդաշյանը բոլոր հայտնի պարբերականների սյունակների հերոսուհին էր: Քիմը հերթական սկանդալի կենտրոնում էր հայտնվել` հրապարակելով նոր Kimoji-ներ, որտեղ ներկայացել է Կույս Մարիամի կերպարով: Իսկ դրանից հետո հասարակությանն է ներկայացել սադրիչ թափանցիկ զգեստով, որը չէր ծածկում նրա կազմվածքն ու ներքնազգեստը, դրան գումարած, գրողը տանի, զգեստին Սուրբ Մարիամի կերպարն էր:


Մեկ օր է անցել, սկանդալը դեռ չի հանդարտվել, իսկ Քիմը նոր խոսակցություններ է հրահրում` Լոս Անջելեսում սադրիչ զգեստով ներկայանալով:




36-ամյա հայուհին հայտնվել է սպիտակ հագուստով, որն ընդգծում է նրա կազմվածքը:


Ի դեպ, նա կրում էր ամուսնու ապրանքանիշի կոշիկները` Yeezy-ի վերջին հավաքածուից: