Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերին

Society

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվել են արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքների նախագծերը: Պատասխանատուները քաղաքապետին նախ ներկայացրել են ամրոցի մուտքի հարակից հատվածում նոր տեղադրված Վանի թագավորության ժամանակաշրջանի սեպագրերի կրկնօրինակները:

Այնուհետ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման ծրագիրը, նշվել է, որ այն նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Ըստ այդմ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախ ներկայացվել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, այնուհետ նաև Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Պատասխանատուները նաև ընդգծել են, որ նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ և որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ: 

Ներկայացնելով նախագծերի կյանքի կոչման վերաբերյալ իր դիտարկումներն ու առանձնակի կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես հրաշալի հնարավորություն կտա Էրեբունի-Երևանի հիմնադրման պատմությունը լիարժեք ներկայացնելու, թանգարանի պայմաններն առավել հարմարավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան դարձնելու, ինչպես նաև թանգարան զբոսաշրջիկների նոր հոսքի ավելացմանը նպաստելու համար: Ըստ այդմ քաղաքապետի կողմից հստակ պահանջ է դրվել պատասխանատուների առջև՝ ծրագիրը հնարավորին կարճ ժամկետներում նախագծային փուլից տեղափոխել գործնական փուլ և այն ավարտել սահմանված ժամկետներում:

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետին մանրակերտերի վրա ներկայացվել են նաև մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: Կարևորելով վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այդ նախագծերը նույնպես լայնորեն ներկայացնել հանրությանը:

«Ինչպես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնողական աշխատանքները, այնպես էլ Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի ու Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման առաջարկների իրագործումն անչափ կարևոր է Երևան քաղաքի համար: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը լիարժեք և պատշաճ ներկայացվի ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին», - նշել է քաղաքապետը:

«Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն տուրիզմը» խորագիրը կրող միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան կատալոգի շնորհանդեսը: Եռալեզու կատալոգ-ալբոմը պարունակում է տարբեր տարիներին Արին բերդ, Կարմիր Բլուր, Երևանի բիայնական դամբարան, Նորատուս հնավայրերի պարբերական պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հնագիտական իրերի նկարագրություններ: Նշվել է, որ կատալոգում ներկայացված նյութերը բնորոշ են Ուրարտուի և Հայկական բարձրավանդակի Ք.ա. I հազարամյակի մշակույթին:

Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically Persecuted