Պորտուգալուհին սափրել է դստեր գլուխը՝ որպես պատիժ քաղցկեղով հիվանդին ծաղրելու համար. տեսանյութ
LifestyleԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում մայրը հատուկ սարքով սափրում է դստեր գլուխը՝ մինչ աղջիկը լացում և ընդդիմանում է մոր գործողություններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ պոտուգալուհին այսկերպ է վարվել, քանի որ դուստրը ծաղրել է իրենց դպրոցի՝ քաղցկեղով հիվանդ ու քիմիաթերապիայի հետևանքով մազերից զրկված աշակերտուհիներից մեկին:
Ուստի՝ մայրը որոշել է պատժել դստերը՝ նրան ևս զրկելով մազերից: Կինը մտածել է, որ այս արարքով կստիպի դստերը սթափվել ու գիտակցել սեփական սխալը: