Արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ խառնվում են Սիրիայի գործերին` ի շահ ահաբեկիչների. Ասադ
International newsԱրևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ անընդհատ խառնվում են Սիրիայի գործերին` ի շահ ահաբեկիչների: Այս մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում կայացած ընդլայնված հանդիպման ժամանակ:
Ասադի խոսքով` «այդ միջամտությունը տեղի է ունենում ամեն անգամ, երբ սիրիական բանակը հաղթանակներ է տանում ահաբեկիչների նկատմամբ»:
«ԱՄՆ-ը հարված են հասցրել Շայրաթ ավիաբազայի վրա այն բանից հետո, երբ ավազակախմբերը պարտություն են կրել Համա նահանգում», - նշել է նախագահը:
«Սիրիայի թշնամի պետությունները նրադեմ սկսած պատերազմում օգտագործել են կրոնական ֆանատիկոսներին` վահաբիթներին և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ծայրահեղականներին», - հավելել է Ասադը: