Այս խառնածին երեխաներն ունեն յուրահատուկ և աննման գեղեցկություն
LifestyleBlognews.am-ը գրում է.
Նաիրա Հովհաննիսյանը իրականացրել է մի ֆոտոպրոյեկտ, որն անվանել է «Խառնված արյան գեղեցկությունը» (The beauty of mixed blood): Այս պրոյեկտն ուղղված է ցույց տալու, որ տարբեր ազգությունների ծնողներից ծնված երեխաներն ունեն յուրահատուկ և տարբերվող գեղեցկություն: Այս գաղափարը կյանքի կոչելու համար Նաիրան ծնողների առցանց մի խմբում հայտարարություն է գրում, և պատկերացրեք նրա զարմանքը, երբ ավելի քան 200 ծնողներ արձագանքում են: Նաիրան ասում է, որ ընտրություն կատարելը չափազանց դժվար էր, քանի որ նա հավանում էր բոլոր երեխաներին և կցանկանար նրանց բոլորին էլ ներառել:
BlogNews-ը որոշել է ձեզ ներկայացնել այդ գեղեցիկ ֆոտոշարքը, որը բացատրում է, թե ինչու են տարբեր ազգությունների միջև ամուսնություններն այդքան տարածված մեր օրերում:
5-ամյան Լուկաս. հայրը՝ բելգիացի, մայրը՝ ռուս

4-ամյան Սալմա. հայրը՝ ուզբեկ, մայրը՝ հայ

5-ամյա Էլզա. հայրը՝ կիսով չափ հայ, կիսով չափ վրացի, մայրը՝ ռուս

8-ամյա Աննա. հայրը՝ հայ, մայրը՝ ռուս

5-ամյա Եվա. հայրը՝ կորեացի, մայրը՝ ռուսի, ուկրաինացու և հրեայի խառնուրդ

6-ամյա Դոմինիկ. հայրը՝ կիսով չափ վրացի, կիսով չափ թաթար, մայրը՝ օսեթացի

7-ամյա Թիմուր. հայրը՝ ադրբեջանցի, մայրը՝ ռուս









