Երկու հազար դոլար արժողությամբ զգեստով Ջենիֆեր Լոպեսը՝ Նյու Յորքում զբոսնելիս
LifestyleՋենիֆեր Լոպեսին նկատել են 41-ամյա ընկերոջ՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ Նյու Յորքում զբոսնելիս:

47-ամյա երգչուհին Ալեքսի հետ գնացել է քաղաքի բարձրակարգ ռեստորաններից մեկում ընթրելու:



Երգչուհին հանրությանը ներկայացել է Roland Mouret-ից 2 հազար դոլար արժողությամբ զգեստով:

Ի դեպ, Հանգստյան օրերին Ջեյ Լոն Էլեն Դեջեներեսի շոուի հյուրն է եղել, ուր եկել է երեխաների՝ երկվորյակներ Մաքսի եւ Էմմայի հետ: Լոպեսը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Ալեքսի հետ:

«Մենք ճաշում էինք նույն ռեստորանում: Ես արդեն հեռանում էի եւ տեսա նրան: Որոշեցի, որ հարկավոր է ողջունել: Մոտեցա նրան, ձեռքս դրեցի ուսին եւ պարզապես ասացի. «Ողջո՛ւյն, Ալեքս»: Մենք զրուցեցինք, նա նույնպես Լոս Անջելեսում էր ապրում: Իմ հեռախոսահամարն արդեն ուներ: Զանգահարեց:
Մենք միասին ընթրելու գնացինք, բայց մեր առաջին ժամադրության ժամանակ սեքս չի եղել:
Ես առաջին ժամադրության ժամանակ անկողին չեմ մտնում»,- նշել է Լոպեսը:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Mega-ի, AKM-GSI-ի