Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՄԻՊ արտահերթ զեկույցի մասին

Society

 ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել` կապված «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հետ:Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը՝ ուղղված պետական մարմինների հետ հարաբերություններում, այդ թվում՝ քրեական դատավարության տիրույթում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ խախտման կոնկրետ փաստերի վերհանումն ու բարձրաձայնումը դրանց վերացմանն ու ապագայում նմանատիպ խախտումների կանխմանն ուղղված գործուն միջոց է, այնուամենայնիվ, «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած մի շարք դատողութ յուններ և որակումներ զուրկ են իրավական հիմնավորումից, հիմնված են դեպքերի և իրադարձությունների միակողմանի գնահատման վրա, իսկ տվյալ իրադարձությունների վերաբերյալ իրականացվող քննության վերաբերյալ եզրահանգումները չեն բխում քննությամբ հաստատված հանգամանքներից և, հաշվի առնելով դեռևս ընթացող քննությունը, առնվազն, վաղաժամ են։

ՀՀ գլխավոր դատախազությունը, պահպանելով հուլիսյան իրադարձությունների մասնակիցների անմեղության կանխավարկածը, ինչպես նաև հաշվի առնելով նախաքննության շահերը, այնուամենայնիվ անհրաժեշտ է  համարում անդրադառնալ արտահերթ զեկույցում տեղ գտած որոշ գնահատականների՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ տրված միակողմանի գնահատականներին հակադրելով իրականության օբյեկտիվ նկարագիրը։

Նախ, ամբողջ զեկույցում պաշտպանի կողմից մարդու իրավունքների խախտման տարբեր դրսևորումների վերաբերյալ արվող վերլուծությունների և դատողությունների հիմքում ընկած է հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հավաքների (սահմանափակ բացառությամբ) խաղաղ բնույթ ունենալու մասին ոչնչով չհիմնավորված գնահատականը, առանց կազմակերպված հավաքների, երթերի և դրան նախորդած՝ զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավման միջև պատճառական կապի վերհանման և առանց հաշվի առնելու հավաքի մասնակիցների՝ իրենց իսկ կողմից բարձրաձայնվա ծ նպատակները։

Հավաքների խաղաղ բնույթի մասին պաշտպանի հետևությունները չեն կարող անաչառ և իրավական տեսանկյունից ընդունելի լինել այն պարզ պատճառով, որ դրանք «խաղաղ» են որակվել առանց գնահատելու այդ հավաքները նախորդող, դրանք կանխորոշ իրադարձությունների և հենց հավաքների նպատակի «ոչ խաղաղ» բնույթը։

Զերծ մնալով ողջ իրականության կրկնակի նկարագրությունից, ինչը քաջ հայտնի է մայրաքաղաքում այդ օրերին գտնված ցանկացած անձի, ՄԻՊ դիրքորոշումների սին լինելը հավաստենք միայն խիստ մասնագիտական հետևյալ  պարզագույն փաստարկներով.

1. Քրեական վարույթների ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերը նշված ժամանակահատվածում  զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու համար, ՄԻՊ կողմից «խաղաղ» գնահատված միջոցառումների 23 մասնակիցների մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Նշված անձանցից 12-ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:  Ընդ որում, մեղադրյալներից 11-ը, համաձայնելով առաջադրված մեղադրանքի հետ, միջնորդել են կիրառել դատական քննության արագաց ված կարգ:

2. Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա զանգվածային միջոցառումների մասնակցած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը խոչընդոտելու և այլ եղանակներով հանցագործությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինյալներին միանալուն և նրանց գործողությունները համատեղ շարունակելուն անմիջականորեն ուղղված գործողություններ կատարելու համար:

 Իրավապահ մարմինների տրամադրության տակ եղած տվյալների մասին մակերեսային և ոչ ամբողջական տեղեկություններ ունենալու պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում գնահատականներ են տրվել ոչ միայն կազմակերպված հավաքների, երթերի բնույթին, դրանց մասնակիցների նպատակներին, այլ նաև նշված միջացառումների ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցներին և դրանց իրավաչափությանը:

 Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին, ապա կազմակերպված խմբի կողմից Երևանի Մ․ Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շինությունները զավթելուց հետո՝ հուլիսի 29-ից 30-նն ընկած ժամանակահատվածում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով ի սկզբանե դատախազության կողմից հարուցվել են քրեական գործեր, որոնցով Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 8 անձանց, որոնցից 5-ն արդեն իսկ մեղավոր են ճանաչվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և դատապարտվել ընդհուպ ազատազրկման, 2-ի մասով գործը գտնվում է դատական, իսկ 1-ի մասով՝ նախաքննության փուլում։        

Անընդունելի է զեկույցում տեղ գտած մոտեցումն առ այն, որ «լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների, դեպքերի կապակցությամբ, որոնք լուսաբանել է»։ Սրանով փորձ է արվել, նաև հղում կատարելով ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, հիմնավորել լրագրողներին որպես վկա հարցաքննելու անիրավաչափությունը։ Մինչդեռ, Սահմանադրական դատարանի որոշումը (խոսքը 2015 թվականի հոկտեմբերի 20-ի ՍԴՈ-1234 որոշման մասին է), որին հղում է անում պաշտպանը, վերաբերում է բոլորովին այլ խնդրի, այն է՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով լրագր ողի հարցաքննության իրավաչափությանը, ինչը որևէ կերպ չի առնչվում պաշտպանի բարձրացրած հարցին, այն է՝ դեպքին ականատես լրագրողին որպես վկա հարցաքննելու իրավաչափությանը, որի իրավական  արգելք նախատեսված չէ։       

Ինչ վերաբերում է ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունների արգելք սահմանելու վերաբերյալ զեկույցում տեղ գտած մոտեցմանը՝ թեև այն ամբողջությամբ վերաբերվում է առկա օրենսդրական կարգավորումների քննադատությանը, այնուամենայնիվ, Գլխավոր դատախազությունը բազմիցս պարզաբանել է, որ նշված որոշումները կայացնելիս հաշվի են առնվել քրեական գործով անցնող մեղադրյալներին վերագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, վերագրվող հանցանքների կատարման ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում մեղադրյալների դրսևորած վարքագիծը, նրանց միջև կայուն և տևական կապի առկայությունը, տեսակցելու ցանկություն հայտնած անձանց հետ նախկինում ունեցած շփումները:

Նախաքննության մարմինը յուրաքանչյուր մեղադրյալի մասով որոշում կայացնելիս դրսևորել է անհատական մոտեցում, իսկ արգելքների կիրառման անհրաժեշտությունը վերանայվում է ոչ թե մեկ կամ երկու ամիսը մեկ, այլ՝ պարբերաբար, ինչի արդյունքում արդեն իսկ վերացվել են մեկ տասնյակից ավել մեղադրյալների նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Ընդ որում, դատական ակտերով ևս հաստատվել է վարույթ իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափությունը:  ՀՀ գլխավոր դատախազությունը լիարժեք և պատշաճ կերպով իրականացրել է և իրականացնում է  Երևան քաղաքում հուլիսյան դեպքերի փաստերով իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողություն՝ հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության և դատավարության մասնակիցների իրավունքների անշեղ պահպանման սկզբունքների պահանջներին համապատասխան և այդ համատեքստում,  ՄԻՊ հարցումների հիման վրա պարբերաբար  տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն, որը բավարար կլիներ զեկույցում օբյեկտիվ  գնահատականներ ներկայացնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորելով քաղաքացիների օբյեկտիվ, լիարժեք և համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքը, միաժամանակ բարձր գնահատելով ՄԻՊ ինստիտուտի հեղինակության նշանակությունը, Մարդու իրավունքների պաշտպանին  հորդորում է իրավական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցներում գնահատողական կարծիք հնչեցնելիս  հիմնվել բացառապես ստուգված և օբյեկտիվ փաստերի վրա` այդ կերպ զերծ մնալով իրավապահ կառույցների աշխատանքի նկատմամբ հանրային ոչ ճշգրիտ կարծիք ձևավորելու արատավոր երևույթից»:

 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook