ԱՀԿ-ն Մեքսիկային թույլատրել է առևտրային պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ
International newsԱռևտրի համաշխարհային կազմակերպությունը Մեքսիկային թույլատրել է 163 մլն դոլարի ամենամյա առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի նկատմամբ:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մեքսիկայի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը: «ԱՀՄ-ի որոշումն իրավունք է տալիս Մեքսիկային պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ից արվող ներկրումների նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Խոսքը 2008 թվականից ի վեր շարունակվող վիճաբանության մասին է, որը ծավալվել է ամերիկյան շուկայում մեքսիկական թունայի մակնշման և վաճառքի սահմանափակման հարցի շուրջ, ինչի պատճառով էլ Մեքսիկան ստիպված է եղել դիմել ԱՄՀ-ին: