Թուրքիայի քրդամետ կուսակցության կալանավորված պատգամավորն ազատ է արձակվել
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նիհաթ Աքդողանն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:
Աքդողանը 2016 թվականի նոյեմբերի 4-ին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ իրականացված գործողության շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել էր:
Նախօրեին ազատ էին արձակվել նաև Մերալ Դանըշ Բեշթաշը և Նուրսել Այդողանը:
Նիհաթ Աքդողանի ազատ արձակմամբ բանտում շարունակում են կալանավորված մնալ քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: