Թուրքիայի քեմալական կուսակցությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
International newsԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը, այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն:
«Առաջիկա ժամանակահատվածում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում կներկայացնենք»,- ասել է խոսնակը:
Ավելի վաղ կուսակցությունը հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել էր բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը, սակայն, մերժել էր դիմումը: Կուսակցությունը հայտնել էր սահմանադրական դատարան, ապա նաև ՄԻԵԴ դիմելու որոշման մասին:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: