Yerevan, 27.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այստեղ է սովորել ապրիլյան պատերազմի հերոսը. թիվ 84 դպրոցի դասասենյակներից մեկն կրում է Բագրատ Ալեքսանյանի անունը

Society

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցում վառ կմնա ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված Բագրատ Ալեքսանյանի հիշատակը: Ամեն անգամ դասասենյակ մտնելիս աշակերտներն ու ուսուցիչները ևս մեկ անգամ կհիշեն, որ հենց այստեղ է սովորել պատերազմում հերոսացած Բագրատը: Դասասենյակի հանդիսավոր բացումը կատարվեց հերոսի ծնողների՝ Արթուր Ալեքսանյանի եւ Նարինե Ասրյանի, եղբոր՝ Սամվել Ալեքսան յանի մասնակցությամբ:  Ներկաների շարքում էին հերոսի ծառայակից ընկերները, ուսուցիչները,  Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ այլք:

Դասասենյակի պատերին փակցված էին հերոսի նկարները, կենտրոնում՝ նրա պատվոգրերն էին ու մրցանակները, իսկ  դասասեղաններից մեկի վրա դրված էր հերոսի՝ վերջերս հրատարակված «Վերադարձ» գիրքը, որտեղ տեղ գտած ստեղծագործություններն ընթերցեցին հենց դպրոցի աշակերտները:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Գասպարյանը չի դասավանդել Բագրատին, բայց համոզված է՝ թե´ Բագրատը, թե´ մյուս տղաները միշտ պիտի հիշվեն:

«Իմ որդին եւս մասնակցել է քառօրյա պատերազմին, դեռ ծառայում է: Որպես գրականության ուսուցչուհի՝ շատ հաճախ եմ դասերի ժամանակ անդրադառնում հայրենիք, հայրենասիրություն թեմային, բայց սիրտս ավելի է փառավորվում, երբ գիտենք, որ ունեցել ենք երեխաներ, ովքեր այստեղ են սովորել, դաստիարակվել:  Փառք հայ ազգին, որ կարողանում է փոքրաթիվ լինելով հանդերձ, պահպանել հայրենիքը, եւ այդ հայրենիքի պաշտպանները հենց մեր այս տղաներն են: Մեր 18-20  տարեկան զինվորները ստիպեցին հակառակորդին հրադադար խնդրել: Սրանից ավելի փառահեղ հաղթանակ ես չեմ պատկերացնում: Նրանք ապացուցեցին, որ չկա այն հակառակորդը, որ կարող է հային  ծնկի բերել: Կարդալով Բագրատի ստեղծագործությունները՝ հասկանում եմ, թե  ինչքան հարուստ ներաշխարհ է ունեցել մեր զինվորը: Այսօրվա խաղաղության համար պարտական ենք հենց այս երեխաներին»,- ասաց ուսուցչուհին, ով հերոսի մորը որդու փոխարեն նվիրեց նրա համար այդքան սիրելի մի փունջ կարմիր վարդ:

Հերոսի մայրը` տիկին Նարինեն, դժվարանում էր նկարագրել զգացողությունները, որոնք այնքան հակասական էին՝ մեկ խորը հպարտություն, մեկ էլ անվերջ սպասում:

«Միայն մի բան կասեմ, որ հերոս չեն դառնում, հերոս ծնվում են: Բագրատը հենց հերոս էր ծնվել: Անընդհատ մի երազ էր տեսնում, որ ինքը  Արարատ լեռան գագաթին է ու գոռում է՝ «այսօրվանից դու ազատ ես»: Շատ էր պատմում այդ երազը, քննարկում էինք, դրա ազդեցությամբ նա գրեց Արարատին նվիրված իր բանաստեղծությունը: Իմ որդին մի քանի ժամ շարունակ պայքարել է ու անմահացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց հերոսի մայրը:

Դասասենյակի պատին գրված էին Բագրատի վերջին տողերը՝

«Տեր Աստված,

մի բան եմ խնդրում. եթե մի օր ես ընկնեմ  թուրքի գնդակից, մի խնդրանք ունեմ, որ այնպես անես, մայրս երբեք չլացի, աչքը չոր մնա. եթե մայրս չհանգստանա ու լաց լինի, հանգիստ չեմ գտնի երկնքում, իմ հոգին էլ չի հանգստանա, կսավառնի անդադար.

 01.04.2016 թ.»:

Հերոսի ծառայակից ընկերներից Մյասնիկ Կարապետյանը նշեց, որ Բագրատի հետ ծառայել են նույն զորամասում հենց առաջին օրվանից, բազում դժվարությունների միջով անցել, միմյանց համար լավ ընկերներ են եղել: Նրա հիշողության մեջ Բագրատը կմնա հենց այնպիսին, ինչպիսին նրան ճանաչել է՝ նվիրված ու ընկերասեր:

«Այդ պահերը, որ ապրել ենք միասին պատերազմի ժամանակ, իսկապես, դժվար է նկարագրել: Միշտ պատրաստ ենք եղել կռվելու ու չէինք էլ նահանջելու, պարզապես ամեն ինչ անսպասելի էր. ոչնչի ժամանակ չէր մնում,  մեկս մյուսին միայն ասում էինք՝ զգույշ եղեք»,- նշեց Մյասնիկ Կարապետյանը:

Բագրատ Ալեքսանյանն այդ դպրոցում սովորած միակ հերոսը չէ. այնտեղ սովորել են արցախյան ազատամարտի եւս երեք հերոս, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի հերոսներ՝ Տիգրան Բերակչյանը եւ Հրաչյա Մուրադյանը: Նրանց հիշատակին նվիրված եւս մեկ միջոցառում էր կազմակերպվել դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ապրիլյան պատերազմի հերոսներ Սասուն Մկրտչյանի, Տիգրան Բերակչյանի, Ժորա Եսայանի, Արամայիս Միքայելյանի ծնողները, Հրաչյա Մուրադյանի կինը դստեր հետ:   

AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center