Թուրքիան Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ չի երկարաձգել գերմանացի լրագրողի հավատարմագրման ժամկետը
International newsԹուրքիան չի երկարաձգել գերմանական Stern պարբերականի թղթակցի հավատարմագրման ժամկետը: Պատճառը լրագրող Ռաֆայել Գայգերի կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ անելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:
Լրագրողը հայտնել է, որ զարմացած է թուրքական կողմի նման որոշմամբ` նշելով, թե չի հասկանում, ինչն է վիրավորանք համարվել:
Թուրքիան խնդրի առնչությամբ որևէ այլ պարզաբանում չի տվել: