Սիրիան ցանկանում է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերել. Բաշար ալ-Ասադ
International newsՍիրիան բանակցում է Ռուսաստանի հետ ռուսական հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր ձեռք բերելու հարցի շուրջ, որոնք մտադիր է օգտագործել իսրայելական և ամերիկյան ագրեսիային դիմագրավելու համար:
Ինչպես փոխանցում է Press TV-ն, այս մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտնել է Telesur վենեսուելական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Բնական է, որ մենք նման համակարգեր պետք է ունենանք: Իսրայելն արաբական երկրների դեմ ագրեսիա է դրսևորում 1948-ին իր ստեղծման օրվանից ի վեր»,- ասել է Ասադը:
Այս մասին խոսելով` սիրիացի առաջնորդը հիշեցրել է օրեր առաջ իսրայելական օդուժի կողմից Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում իրականացված հրթիռակոծման մասին: