Ազգային ժողովում Հրանտ Բագրատյանի և Վարդան Այվազյանի հակադարձությունները շարունակվում են, -այս մասին հայտնում էORER.am-ը: Ազգային ժողովի ամբիոնից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի համեմատականին ու նրա վարչապետության տարիներին 7% տնտեսական աճ ապահովելուն. «Պարոն Բագրատյանը ցավոք սրտի ստեղ չի, բայց համոզված եմ, որ ուշադիր լսում է ինձ: Պարոն Բագրատյանին շատ հարգում եմ, որպես լավ գործընկեր, որպես լավ տեսաբան: Իմ աշխատած ժամանակահատվածը համեմատեց իր հետ: Ջիվանու խոսքերով ասեմ՝ այ ցավդ տանեմ, ախր իմ բլուրս քո սարին համեմատ չի: Պարզապես ուզում եմ ասել, որ ՀՀԿ-ի ղեկավարների՝ Կառավարությունում եղած ժամանակահատվածում 1999-2008, որ ինքը մատնանշեց, Անդրանիկ Մարգարյանի և Սերժ Սարգսյանի եղած ժամանակահատվածում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 500 դոլարից հասել է 2000 դոլարի: Համենայն դեպս 10 անգամ ավելացել է նաև բյուջեն: Սովետական միության փլուզման ժամանակ միայն ՀՆԱ-ն նվազեց 7 անգամով: Այդ բազայի վրա ինքը 7 % աճ տվեց: 1999-ին ՝ մինուս 50 տոկոս էր բյուջեն: Խնդրում եմ, հիշողության համար օգտագործել դրսից բերված շաքար կամ մեղր ուտել»: