ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները
International newsԱպրիլի 29-ին կայացել է Եվրամիության 27 անդամ երկրի ղեկավարների առաջին գագաթնաժողովը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի` երկրի ԵՄ կազմից դուրս գալու մասին պաշտոնական դիմումի ներկայացումից հետո:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, գագաթնաժողովի ընթացքում սահմանվել են Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալու շուրջ բանակցությունների գլխավոր սկզբունքները:
«Հիմնական սկզբունքները միաձայն են ընդունվել: ԵՄ-27-ի հստակ և արդար քաղաքական մանդատ է կազմվել Brexit-ի հարցով բանակցությունների համար», - ասել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը ղեկավարել է գագաթնաժողովը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն, իր հերթին, տեղեկացրել է, որ հիմնական սկզբունքները համաձայնեցվել են 15 րոպեում: